Ստամբուլում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Լիտվայի տրանսպորտի նախարարը. ինչ պայմանավորվածություն կա
Հունիսի 28-ին Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը:
«Հանդիպման ժամանակ ընդգծել ենք երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։
Հատկապես կարևորել ենք արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։
Անդրադարձ ենք կատարել ավտոմոբիլային, երկաթուղային, օդային տրանսպորտի ոլորտներում փոխգործակցությանը, օրենսդրական կարգավորումներին։
Քննարկել ենք Հայաստանի և Լիտվայի միջև մասնագետների փորձի փոխանակման և կարողությունների զարգացման հնարավորությունները։
Պայմանավորվել ենք խոշոր շինարարական ծրագրերի իրականացման ոլորտում գիտելիքի և հաջողված փորձի փոխանակման շուրջ»,- գրել է Խուդաթյանը։