կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այդ փաթեթը իրավական ուժ չի ստացել. Փաշինյանը՝ 1988-ին տեղի ունեցած սահմանազատման մասին

Այդ փաթեթը իրավական ուժ չի ստացել. Փաշինյանը՝ 1988-ին տեղի ունեցած սահմանազատման մասին

Շատ է խոսվում 1980-ականների սահմանազատման աշխատանքների մասին, խոսվում է, որ կառավարությունը դրանց մասին չգիտի, այդ փաստաթղթերը ոչնչացրել է. ուզում եմ ասեմ, որ ես այդ թղթերը շոշափել եմ, տեսել եմ, ծանոթացել եմ, կարդացել եմ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամբողջ խնդիրն այն է, որ այդ փաստաթղթում գրված է, թե ինչպես է այն մտնում ուժի մեջ: Այդ ամբողջ գործընթացը, փաստաթղթերը, որը եղել է 1988-ին, չի հասցրել մտնել ուժի մեջ: Դա ուժի մեջ չի մտել: 2020-ից մեր գործերի մի զգալի հատված վերաբերել է սահմանազատման հետ կապված բոլոր փաստաթղթերը գույքագրելուն, ուսումնասիրելուն՝ մի նպատակով՝ հստակ իմանալու համար, թե որտեղով է անցնում ՀՀ լեգիտիմ սահմանը: Այդ թղթերը մենք ունենք, մեր սեղանին են, բայց այդ գործընթացը, այդ փաթեթը իրավական ուժ չի ստացել»,-ասաց նա:

  • Կիսվել: