Այդ կենացները, լիրիկան, թե մենք ընկերներ ենք, եղբայրներ և այլն, մի կողմ կդրվեն, երբ խոսքը երկրի շահերի մասին է. Սիմոնյանը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների մասին
Եվ այս ողջ հռետորաբանությունը, բոլոր այդ կենացները, լիրիկան, թե մենք ընկերներ ենք, եղբայրներ ենք, քրիստոնեությունը և նմանատիպ այլ բաներ... Երբ խոսքը երկրի շահերի մասին է, այդ ամենը բնականաբար մի կողմ կդրվի, ինչպես մարդկության պատմության ընթացքում արվել է հարյուրավոր անգամներ: Այս մասին «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին։
«Կարծում եմ՝ Ռուսաստանը, ինչպես ցանկացած երկիր, գործում է իր շահերին համապատասխան։ Այսինքն՝ եթե այդ շահը վաղը կամ մյուս օրը նրանց թելադրի որոշակի քայլեր ձեռնարկել, նրանք երկար չեն մտածի»,-նշել է նա:


