շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Այ էդ մարդուն դիմեք, Նիկոլիկին. Հայրապետյան

Այ էդ մարդուն դիմեք, Նիկոլիկին. Հայրապետյան

37 թիվն է․ անհայտ անձը զանգահարել ու ասել է՝ Հայրապետյանի մեքենայում զենք ու զինամթերք կա։ Ամեն օր կարող են նույն բանն անել, թող անեն։ Այս երկրում ինչքան համարձակ տղա կա, էն տղերքին, որ էն օրը բռնել էին, այդ տղաներից ոչ մեկը Նիկոլից չի վախենում։ Բռնել ու փորձել են էդ տղաներին վախեցնել, բայց տեսնում եք, որ այդ տղաները չեն վախենում։ Վախեցնում են, որ վախեցած ապրենք: Այս մասին այսօր, դուրս գալով Ոստիկանության շենքից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նա նշեց, որ իրեն բերման էին ենթարկել անհայտ անձի հաղորդման հիման վրա:

Հայրապետյանն անդրադարձավ ՀՖՖ-ի չարաշահումների քրեական գործով ՔԿ-ում երեկվա իր հարցաքննությանը և նշեց. «Քննություն է գնում, կգնա քննությունը, ու կտեսնեք՝ Ֆեդերացիան ինձ ինչքան գումար է պարտք մնացել»։

Իսկ հարցին, թե ի՞նչ վտանգ կարող է ինքը ներկայացնել իշխանության համար, Հայրապետյանն ասաց․ «Այ էդ մարդուն դիմեք, Նիկոլիկին»։

Հիշեցնենք, որ Հայրապետյանին այսօր բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, երեք ժամից նա ազատ է արձակվել։

  • Կիսվել: