շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այ ձեր ցավը տանեմ, հանգիստ խոսեք, մտածում եք ձեր ձայնի դեցիբելները վախեցնո՞ւմ են մեզ․ Հայկ Կոնջորյանը՝ ԲՀԿ-ականներին

Այ ձեր ցավը տանեմ, հանգիստ խոսեք, մտածում եք ձեր ձայնի դեցիբելները վախեցնո՞ւմ են մեզ․ Հայկ Կոնջորյանը՝ ԲՀԿ-ականներին

Տիկին Զոհրաբյանն այնպես է խոսում կարծես Հայաստանի քաղաքական դաշտի Մարգարետ Թետչերն է, իսկ Միքայել Մելքումյանը՝ համարյա Չերչիլը: Այս մասին Ագզային ժողովում հայտարարությունների ժամին ասաց իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Պարոն Մելքումյանը գալիս ա, ամբիոնի մոտից գոռում ա վրներս: Այ ձեր ցավը տանեմ, հանգիստ խոսեք: Մտածում եք ձեր ձայնի դեցիբելները վախեցնո՞ւմ են մեզ»,-ասաց նա:

«Պարոն Աբովյան, ջան: Այսօր երկրորդ անգամ եմ ջանով դիմում, մի անգամ ինձ այդպես չեք դիմել, բացի որ հեռախոսով զանգում եք: Իմ ելույթն ուղղված է կամուրջներ կառուցելուն, բայց ձեր ելույթները պարիսպներ են շարում այս երկրում»,-ասաց նա:

  • Կիսվել: