ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատգամավորի ավտոմեքենայից կատարված գողության դեպքով նյութեր են նախապատրաստվում

Պատգամավորի ավտոմեքենայից կատարված գողության դեպքով նյութեր են նախապատրաստվում

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Գեւորգ Պապոյանի մեքենայից կատարված գողության հետ կապվաած Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական բաժնից:

«Մանանդյան փողոցի 15 շենքի բակում կայանված ավտոմեքենայի ապակին կոտրել են եւ գողացել դիպլոմատ, որի մեջ եղել են կարեւոր փաստաթղթեր:  Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբ դեպքի վայրում է, գործողություններ են իրականացվում, նյութեր են  նախապատրաստվում»,- հայտնեցին Ոստիկանությունից:

  • Կիսվել: