Ավինյանը ՔՊ գործընկերների հետ մասնակցել է Գորիսում ընթացող քարոզարշավին
՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՔՊ գործընկերների հետ միասին մասնակցել է Գորիսում ընթացող քարոզարշավին:
՛՛Քայլեցինք քաղաքի փողոցներով, եզրափակելով երթը Գրիգոր Տաթևացու հրապարակում քաղաքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցի և թիմի այլ ներկայացուցիչների ելույթներով՛՛,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտնել էր Տաթևում ու Մեղրիում ՔՊ թեկնածուների հանդիպումներին մասնակցելու մասին:


