Ավանի փոխթաղապետն ազատման դիմում է գրել
Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Սարդարյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նրա մոտ կաթուցիչ էին հայտնաբերել։ Հարուցվել էր քրեական գործ, սակայն Պողոսյանը պնդում էր, որ կաթուցիչը գտել էր փողոցից, վերցրել և դրել գրպանը, մինչդեռ նրա ընկերը պնդում էր, որ փոխթաղապետը մասնակցել է արցախյան պատերազմին և կաթուցիչն այնտեղից է բերել՝ զինվորական համազգեստի գրպանում։


