երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Ավագանու անդամներ Գրիգոր Երիցյանն ու Անի Խաչատրյանը լեզվակռիվ ունեցան․ տեսանյութ

Ավագանու անդամներ Գրիգոր Երիցյանն ու Անի Խաչատրյանը լեզվակռիվ ունեցան․ տեսանյութ

Երևանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը հարցրեց, թե ինչից են վախենում. «Կարո՞ղ է՝ քվորում չապահովեք, եթե մի քիչ երկար տևի»,- հարցրեց նա։ 

«Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն արձագանքեց, թե նախագիծը նոր է դարձել զեկուցվող․ «Դու ձայնդ կտրի, քո հերթը չի»,- ասաց Երիցյանը։ «Քո ձայնը կկտրեմ»,- եղավ Անի Խաչատրյանի արձագանքը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախազգուշացում հայտարարեց Երիցյանին. «Պարոն Երիցյան, Ձեր չափերը մի անցեք։ Սա զգուշացում է ձեզ։ Պարոն Երիցյան, մի մոռացեք՝ որտեղ եք գտնվում»,- ասաց քաղաքապետը՝ հիշեցնելով, թե կանոնակարգը խախտելու համար կարող է ավագանու անդամը դահլիճից հեռացվել. «Եթե շարունակեք, կզրկվեք ձայնի և հարց տալու իրավունքից։ Եթե շարունակեք, այս դահլիճից դուրս կգաք և այլևս չեք մասնակցի այսօրվա նիստին։ Հետևապես, խնդրում եմ՝ Ձեր չափերը ճանաչեք»։

Ավինյանը դիմեց նաև Անի Խաչատրյանին՝ նրան ևս հորդորելով տեղից ռեպլիկներ չանել։

  • Կիսվել: