չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով․ ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը

Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով․ ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը, որով  առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով: 

Նախատեսում է այդ կարգավորումը կիրառել միայն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար: Առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում:

Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով:

  • Կիսվել: