Առուշանյանի հաղթանակը մնացել է իշխանությունների կոկորդին․ «Առուշ Առուշանյան» դաշինք
«Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ Առուշանյանի նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։
Դաշինքնի հայտարարության մեջ ասվում է․
«Առուշանյանի հաղթանակը մնացել է իշխանություններ կոկորդին։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գնել Գասպարյանի, տեղի ունեցավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստ։
Դատավորի որոշմամբ Առուշանյանի ազատության համար դեկտեմբերի 30-ին դատախազությանը փոխանցված 2 միլիոն ՀՀ դրամ գրավը դարձավ պետության եկամուտը։
Պաշտպանական կողմի խոսքով՝ դատարանի այս որոշումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է»։


