Առուշ Առուշանյանի շտաբում խուզարկություն է. Ըստ տեղեկությունների նրա հայրը կաշառք է բաժանել
Ոստիկանությունը՝ կարմիր և սև բերետավորների մասնակցությամբ, մտել են «Առուշ Առուշանյան» դաշինքի ընտրական շտաբ՝ ստուգումներ իրականացնելու:
Ըստ փաստաբան Արմեն Մելքոնյանի՝ հարուցվել է քրգործ, ըստ որի՝ Գագիկ Առուշանյանը՝ Առուշ Առուշանյանի հայրը, 2021-ի հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել, ինչի հիման վրա էլ ընդհանուր իրավասության դատարանը թույլտվություն է տվել՝ խուզարկություն անելու դաշինքի ընտրական շտաբում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանություն էր հրավիրվել նաև «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածուն: Ըստ փաստաբանի՝ նա ուղեկցել էր իր հարևանին ընտրական տեղամաս: