կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արթուր Վանեցյանին չեմ ճանաչում. Հայկ Քոթանջյան

Արթուր Վանեցյանին չեմ ճանաչում. Հայկ Քոթանջյան

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հերքում է լուրերն այն մասին, թե սկսել է համագործակցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։

«Ես Արթուր Վանեցյանին չեմ ճանաչում ու երբեք չեմ հանդիպել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Քոթանջյանը։

Նա նշեց, թե լուրը, որը տարածվել է, ապատեղեկատվություն է։

 

«Ժամանակ» թերթն այսօր գրել էր, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ակտիվ համագործակցում է Հայկ Քոթանջյանը:

«Վերջինս մշտապես հանդես է եկել որպես ապաքաղաքական գործիչ՝ զբաղվելով գիտավերլուծական գործունեությամբ: Հնարավոր է, որ քաղաքական նոր իրողության պայմաններում Քոթանջյանը որոշել է փոխել իր նախասիրությունները և ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ», - գրել էր թերթը։

  • Կիսվել: