Արթուր Սարգսյանի նախնական կալանքը երեք ամսով երկարաձգվեց
Դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նախնական կալանքը:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական երրորդ նիստը։


