Արտաքին ուժերը՝ բացառությամբ Թուրքիայի, ավելի ու ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասի տարածաշրջանում. Պավել Բաեվ
Հարավային Կովկասը ցույց է տալիս մեզ, թե ինչքան արագ է փոխվում ուժերի հավասակշռությունը, աշխարահաքաղաքական միգրացիայի հոսքերը, և առևտրի հիմնական ուղիները. «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» միջազգային գիտաժողովին հայտարարեց Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Պավել Բաեվը Օսլոյից։
Նա նկատեց, որ Կովկասի աշխարհաքաղաքական պրոֆիլը նվազում է վերջին 10 տարիների ընթացքում, իսկ հիմնական գործոնը, որ նպաստում է դրան, ավելի ցածր մասնակցություն է հիմնական խոշոր դերակատարների կողմից։
Ըստ փորձագետի, եթե այս տարածաշրջանը բեկման կետ էր ՌԴ-ի, Չինաստանի, Թուրքիայի և Արևմուտքի համար, և նրանք փորձում էին տարածել իրենց ազդեցությունն այս տարածաշրջանի վրա՝ մրցակցելով իրար հետ, այսօր արդեն նկատելի է փոփոխությունը։ «Առավել մոտիկից ուսումնասիրելով այն, ինչ տեղի են ունենում, մենք տեսնում ենք այս բոլոր արտաքին ուժերից միգուցե Թուրքիայի բացառությամբ ավելի ու ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբերում Կովկասի տարածաշրջանում, ավելի քիչ են ընկալում որպես մարտադաշտ»,-ասաց նա և նշեց, որ դա պայմանավորված է ոչ միայն ուժի հավասարակշռության պատճառով, այլ աշխարհատնտեսության։
«Խոշոր զարգացումների ֆոնին Կովկասի ներկայությունը սկսում է կորել։ Այս պահին, այս օրերին Կովկասը Վաշինգտոնի մտավոր քարտեզի վրա չի գտնվում։ Ամեն հնարավոր և անհնարին ուղղության մեջ Կովկասը հաշվի չի առնվում և ակնհայտ է Կովկասի աշխարհաքաղաքական կարևորության կորուստը, անխուսափելիորեն ցույց է տալիս այս տարածաշրջամնի կարևությունը խոշոր ուժերի աչքերում և դրա ակնակրը նաև այն է, որ փորձագետ»,-ասաց նա։
Պավել Բաեվը նկատեց, որ ՌԴ-ի քաղաքականությունը Կովկասում ևս փոփոխվել է 10 տարիների ընթացքում։ Ըստ նրա՝ Կովկասը դեռևս ներկա է մնում ռուսական քաղաքականությունում, մինչդեռ նկատելիէ , որ ՌԴ կառավարության համար կենտրոնական Ասիան ավելի լուրջ կարևություն է ձեռք բերել։ «Դանդաղորեն ՌԴ-ն նահանջում է Թուրքիայի ճնշման տակ»,-ասաց նա։
Նշենք, որ համաժողովի նպատակն է վերլուծել ուկրաինական պատերազմի, Մերձավոր Արևելքի ճգնաժամի և այլ տարածաշրջանային և գլոբալ փոփոխությունների ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների քաղաքականության, անվտանգության, տնտեսության հասարակության ու տարածաշրջանում միջազգային դերակատարների ներգրավվածության վրա։