երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Արտակ Գալստյանը իր կամքին հակառակ չի կարողանում գալ նիստերին, իսկ Փոստանջյանին բերում են, որ քվեարկի. Խաչատրյան

Արտակ Գալստյանը իր կամքին հակառակ չի կարողանում գալ նիստերին, իսկ Փոստանջյանին բերում են, որ քվեարկի. Խաչատրյան

Մենք դեմ ենք քվեարկել Արտակ Գալստյանին մանդատից զրկելուն, որովհետև Արտակ Գալստյանի ավագանու դահլիճում չներկայանալը իր սեփական կամքով չի պայմանավորված, հարկադրաբար չներկայանալ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 24–ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։

«Դա  նման չէ մյուսներին, օրինակ, Զարուհի Փոստանջյանին վերցնում, բերում, դնում են իրենց սեփական նախագծերը քվեարկում է, գնում է, իսկ Արտակ Գալստյանն իր կամքին հակառակ է, որ չի գալիս»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ մի բան արել է, որ նման կարգավիճակում է հայտնվել, Անի Խաչատրյանն արձագանքեց. «Այո, բայց կա նաև անմեղության կանխավարկած։ Ես չեմ կարող բան ասել, երբ կլինի դատարանի որոշում»։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 24–ին, Երեւանի ավագանու նիստի օրակարգից հանվեց Արտակ Գալստյանին մանդատից զրկելու հարցի քննարկումը։ Նա տնային կալանքի տակ է եւ երբեւէ ավագանու նիստերին չի մասնակցել։

  • Կիսվել: