շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Փաշինյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Փաշինյան

Ես արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Այդ մասին ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես խոստումներ եմ տվել և իրականացրել եմ: Կան խոստումներ, կան իրավիճակներ, որոնք փոխվել են իրենց բնույթով կամ պարզապես ոչ ամբողջական են մեկնաբանվել»,- նշեց Փաշինյանը:

«Մենք ասել ենք, որ ինքնորոշումն այն է, որ ԼՂ-ը պետք է Ադրբեջանի կազմում չլինի. մեզ միջազգային հանրությունն ասել է՝ հարազատներս, հարգելի ՀՀ, մենք ենք ստեղծել այդ ինքնորոշման իրավունքը, և մենք հիմա ասում ենք, որ ԼՂ հարցի համատեքստում դա նշանակում է հետևյալը... Մենք ասել ենք՝ չէ, դրան համաձայն չենք, հետո հասկացել եմ, որ չի կարող այդ ճանապարհը շարունակվել, և առաջարկել եմ, ասել եմ՝ եկեք նշաձողը իջեցնենք, և մենք ԼՂ-ի և Հայաստանի շուրջ կոնսոլիդացիա կապահովենք: ԼՂ մեր գործընկերները՝ խորհրդարանը, բոլոր օղակները, հակադրվել են այս դիրքորոշմանը, ասել են՝ չէ, մենք, հակառակը, մի բան էլ նշաձողը բարձրացնում ենք կամ չենք իջեցնում, որից հետո եղել է այն, ինչ եղել է»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: