երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արսենյանը հրաժարվում է խոսել որդու մասնակցությամբ ավազակային հարձակման դեպքի մասին

Արսենյանը հրաժարվում է խոսել որդու մասնակցությամբ ավազակային հարձակման դեպքի մասին

Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը իր որդու մասնակցությամբ ավազակային հարձակման դեպքի մասին կըրականապես հրաժարվում է խոսել։ InfoPort.am-ի հարցին ի պատասխան նա ասաց, որ այդ թեմայով չի խոսում և ուղղորդեց խոսնակին։

Նրա խոսնակը՝ Շուշան Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործը ներկա պահին գտնվում է նախաքննության փուլում։ «Գործի ավարտից հետո, նոր մեկնաբանություններ կլինեն», -հավելեց նա։

Հարցին, թե այդուհանդերձ հաստատո՞ւմ է տեղեկությունը, որ Արսենյանի որդին է եղել ավազակային հարձակում կատարողը, քանի որ մինչ այդ տեղեկությունը տարածել էր լրատվամիջոցներից մեկը սեփական աղբյուրներին վկայակոչելով, Շուշան Դանիելյանը հրաժարվեց հստակ պատասխան տալ՝ կրկնելով մինչ այդ ասվածը․ «Միայն կարող եմ ասել, որ գործը նախաքննության փուլում է»։

Հիշեցնենք՝ երեկ տեղեկություն էր տարածվել, որ Երևան քաղաքի վարչություն է դիմել Գուրգեն Արսենյանի տան խոհանոցի աշխատակցուհին և հայտնել, որ Արսնեյանի որդին իրենց տան խոհանոցում դանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել է 20 հազար դրամ:

  • Կիսվել: