կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արսեն Կարապետյանը դադարեցնում է Երևանի ավագանու իր լիազորությունները

Արսեն Կարապետյանը դադարեցնում է Երևանի ավագանու իր լիազորությունները

Երևանի ավագանու անդամ  Արսեն Կարապետյանը դադարեցնում է Երևանի ավագանու լիազորությունները։

«Տեղեկացնում եմ, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված, ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին»,- ասաց ավագանու նիստը նախագահող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: 

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն էլ ավելացրեց, որ նիստի մեկնարկից առաջ գրությամբ դիմել են քաղաքապետին՝ հրաժարվելով քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովում փոխնախագահի իրենց հաստիքից:

 

  • Կիսվել: