երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արսեն Բաբայանը հերքում է իր կողմից Վանեցյանի ստեղծած հիմնադրամը ղեկավարելու լուրերը

Արսեն Բաբայանը հերքում է իր կողմից Վանեցյանի ստեղծած հիմնադրամը ղեկավարելու լուրերը

 ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հերքում է իր կողմից Վանեցյանի ստեղծած հիմնադրամը ղեկավարելու լուրերը։ «Այդպիսի բան գոյություն չունի»,- կարճ մեկնաբանեց մամուլում շրջանարվող լուրերը Բաբայանը PrimeNews-ի հետ զրույցում։

Նշենք, որ այսօր «Ժամանակ» թերթը մասնավորապես գրել էր. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ստեղծել է մի հիմնադրամ, որի միջոցով, հավանաբար, պատրաստվում է ֆինանսավորել իր ապագա հասարակական-քաղաքական գործունեությունը: Մեր տեղեկություններով՝ Վանեցյանի ստեղծած հիմնադրամը ղեկավարելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, հոկտեմբերին կալանավորված և վերջերս ազատ արձակված Արսեն Բաբայանը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում շրջանարվեցին լուրեր, ըստ որի ԱԱԾ նախկին տնօրենն արդարադատության նախարարության պետռեգիստրում զարգացման հիմնադրամ է գրանցել «Հայրենիք» անունով։

Հիմնադրամի հիմնադիրներն են գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը եւ ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։ Հիմնադրամի նպատակն է՝ աջակցել քաղհասարակության կայացմանը։ Անրադառնալեվ այս հրապարակումներին Վանեցյանի օգնական Վահագն Բոյաջյանը PrimeNews.am-ին ասաց, որ Արթուր Վանեցյանը ամանորյա տոներից հետո միայն կպատասխանի հարցերին, կներկայացնի մանրամասներ:

  • Կիսվել: