Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը սկսվել է ընդմիջումով
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը սկսվել է ընդմիջմամբ:
Առանց այդ էլ ուշացումով սկսված նիստը տեխնիկական պատճառներով հետաձգվել է 10 րոպեով։
Բացելով նիստը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնել է, որ քանի որ վերաքննիչ դատարանը փոխել է ամբաստանյալ Մովսես Շահբազյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, այսօրվա համար նախատեսված նրա խափանման միջոցի քննարկումն այլևս նպատակահարմար չէ։
Ինչպես հայտնել է դատական նիստերի քարտուղարը, Մովսես Շահբազյանի փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ հունվարի 7-ից 9-ը նա գտնվում է արձակուրդում։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեխնիկական ընդմիջում է խնդրել՝ դատարանին դիրքորոշում ներկայացնելու համար։


