ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այս տարի 50 հազար դոլարով տուգանել է տնտեսվարող սուբյեկտներին

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այս տարի 50 հազար դոլարով տուգանել է տնտեսվարող սուբյեկտներին

2021 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսներին հարուցվել է 502 վարչական գործ՝ երեք անգամ ավելի, քան 2020 թվականին։ Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը։

Նա պարզաբանեց, որ ընդհանուր առմամբ ընդունվել է 163 որոշում՝ ընդհանուր ավելի քան 24,3 մլն դրամի (50 հազար դոլար-խմբ.) չափով տուգանք սահմանելու վերաբերյալ։

«Հուլիսից շինարարության ոլորտում ընդգրկված 36 ընկերությունների նկատմամբ հարուցվել է 45 գործ։ Այս ոլորտում տուգանքի չափը կազմել է ավելի քան 2,2 մլն դրամ։ 2021 թվականին 48 տնտեսվարող սուբյեկտ ընդգրկվել է աշխատանքային իրավունքների պահպանման ստուգման ծրագրում, որը ներառում է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման նորմերը։ Ընդհանուր առմամբ, տույժերի չափը գերազանցել է 1,8 մլն դրամը»,-նշեց Հակոբյանը։

  • Կիսվել: