ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
«Արմենպրեսի» կառավարումը կանցնի Էդուարդ Աղաջանյանին և Մանե Գևորգյանին

«Արմենպրեսի» կառավարումը կանցնի Էդուարդ Աղաջանյանին և Մանե Գևորգյանին

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության լիազոր ներկայացուցիչներ են դառնում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ու աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Այս մասին կառավարությունը վաղը համապատասխան որոշում կընդունի:

Նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի ցանկում: Գործակալության զգալի մասի՝ 51 տոկոս բաժնեմասի լիազոր ներկայացուցիչն Էդուարդ Աղաջանյանն է լինելու, 49-ը՝ Մանե Գևորգյանը:

 

  • Կիսվել: