կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը, որը վախենում է կորոնավիրուսից՝ արտահերթ ընտրության կոչ է անում․ Հայկ Սարգսյան

Արմեն Սարգսյանը, որը վախենում է կորոնավիրուսից՝ արտահերթ ընտրության կոչ է անում․ Հայկ Սարգսյան

Արմեն Սարգսյանը, որը վախենում է կորոնավիրուսից՝ արտահերթ ընտրության կոչ է անում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի։ Իմ համար շատ տարօրինակ էր, որ 2018 թվականին բազմահազարանոց, հարյուրհազարանոց հրապարակներում հավաքվող մարդկան Արմեն Սարգսյանը չանդրադարձավ։ Պարոն Արմեն Սարգսյանն ասում է, որ կա պահանջ և դա լուծման ճանապարհ է, այնինչ հրապարակում երեկ եղել են, տարբեր հաշվարկներով, 2000-3000 մարդ, առաջին օրը եղել են 5000 մարդ և այդ թիվը աստիճանաբար սկսել է նվազել։ Պարոն Արմեն Սարգսյանի այդ կոչից հետո բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին գրել, որ խնդրում ենք վարչապետին ասել՝ հանկարծ հրաժարական չտա, մենք երկիրը Ռոբին, Սերժին, նախկին թալանչիներին թողելու չունենք, խնդրում ենք նման քայլից հետ պահեք։ Ունենք հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, հազարավոր փախստականներ, անտուն մնացած մարդիկ, ունենք կորոնավիրուսով վարակավածների մեծ քանակությամբ բնակչություն և պարոն Արմեն Սարգսյանը, որ կորոնավիրուսից միշտ վախենում է, բոլորս տեղյակ ենք, որ մարդ է ընդունում՝ 50 մետր հեռու է նստում, որ հանկարծ չվարակվի, այսօր խոսում է արտահերթ ընտրությունների մասին։ Չի կարելի այս պայմաններում խոսել»,-ասաց Հայկ Սարգսյանը։

 

Նա նշեց, որ հայտարարության ստորագրման օրը ԲՀԿ-ի կողմից կազմակերպված քայլեր են եղել՝ կառավարության շենք ու կառավարական առանձնատներ մտնելիս։

«Կազմակերպված՝ «Սպրինտերներով» մարդիկ բերվեցին կառավարության դաչա, առանձնատների մոտ և մարդիկ մագլցելով դարպասների վրայով՝ մտան կառավարության առանձնատուն։ Ես նաև ցանկանում եմ, որպեսզի այդ կազմակերպված խումբը, ինչպես «Սպրինտերներով» բերում էին իրենց մարդկանց, հաճախ ասում են, որ նրանք իրենց անվտանգության աշխատակիցներն են կամ գազի կալոնկաների աշխատակիցներն են, նույն ձև հավաքեն այդ մարդկանց, տանեն Արցախ և փորձեն օգնել արցախցուն, մեր հայրենակիցներին, որովհետև նրանք այս պատերազմի 44 օրերին որևէ բան չեն արել, այնինչ ունեին կազմակերպչական ուժեղ հմտություններ և շատ արագ՝ 10 րոպեում մոբիլիզացվեցին, ես ցանկանում եմ, որպեսզի իրենք մոբիլիզացվեն ու լծվեն հայրենիքի վերականգնման գործին»,-ասաց պատգամավորը։

  • Կիսվել: