կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

Այսօր Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին։
 
Նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին» հարցի քննարկման շրջանակներում հանդես է եկել ելույթով:
 
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ելույթի ընթացքում ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախաձեռնած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ընդգծել է Թուրքիայի բացասական ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա:
 
ԱԽ քարտուղարը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը խաղաղության հաստատման գործում:

  • Կիսվել: