կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Արմեն Գրիգորյանը և Օլոֆ Սկուգը կարևորել են Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրումը

Արմեն Գրիգորյանը և Օլոֆ Սկուգը կարևորել են Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրումը

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
 
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև քննարկել ՀՀ-ԵՄ ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր՝ կարևորելով Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրումը:
 
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

  • Կիսվել: