ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արմեն Գիչյանն ազատվել է Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից

Արմեն Գիչյանն ազատվել է Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Գիչյանին Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը.

Արմեն Գիչյանին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

  • Կիսվել: