Արմեն Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին
ԼՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր իմքայլական պատգամավորներից մեկին համեմատել է ինձ հետ: Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի ելույթին, որտեղ նա «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին համեմատել էր իր հետ, ասելով, թե նա պարիկը հագած Աշոտյանն է։
«Հորդորում եմ պարոն Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ և նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել: Ոչ վերից վար, ոչ էլ բոլորին՝ միասին վերցրած:
Իսկ եթե ինձ հիշելու պատճառն այլ է, օրինակ՝ նախկինում տարած հոգեբանական տրավմա, լատենտ համակրություն կամ ԱԺ դահլիճում շրջող Համլետի հոր ուրվականը, ապա նա պարզապես կարող է հավաքել իմ հեռախոսահամարը ՝ առանց փնտրելու իմ շողքը որոշ պատահական և անդեմ անցորդների մեջ»,- գրել է Աշոտյանը:
Նշենք, որ ԱԺ-ում իր ելույթի վերջում Սուրեն Վարդանյանն էլ անդրադարձել էր պարիկով ԱԺ գալուն և նշել.
«Ավելի լավ է պարիկով գալ, քան թաշկինակը ձեռքին պահած»: