Արման Թաթոյանը պատմել է, թե ինչ փոփոխություններ են լինելու իր թիմի կառավարման ժամանակ
«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արմեն Թաթոյանը պատմել է, թե իր թիմն ինչ աշխատանք է նախատեսում իրականացնել, եթե 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստանձնի երկրի կառավարումը։
«Մենք պատրաստ ենք սկսել պետությունը ոտքի կանգնեցնելու համակարգային աշխատանքը: Պետությունը կլինի մարդու հուսալի պաշտպանը՝ արժանապատվություն, հավասար պաշտպանված իրավունքներ, քաղաքացու առաջ հաշվետու պետություն»,- նշել է Արմեն Թաթոյանը։
Նրա խոսքով՝ կունենանք խելացի պետություն ու տրանսպորտային համակարգ, զարգացած մարզեր ու գյուղեր։


