կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արդեն օրեր շարունակ որևէ հարցի, խնդրի, երբ արձագանքում եմ ձեր իսկ նշումով, անմիջապես հաջորդում է անեծքների, վիրավորանքների, անպատիվ խոսքերի շքերթը․ Սոֆյա Հովսեփյան

Արդեն օրեր շարունակ որևէ հարցի, խնդրի, երբ արձագանքում եմ ձեր իսկ նշումով, անմիջապես հաջորդում է անեծքների, վիրավորանքների, անպատիվ խոսքերի շքերթը․ Սոֆյա Հովսեփյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի հայրենակիցներ, արդեն օրեր շարունակ որևէ հարցի, խնդրի, երբ արձագանքում եմ ձեր իսկ նշումով, անմիջապես հաջորդում է անեծքների, վիրավորանքների, անպատիվ խոսքերի շքերթը: Ես նույն մարդն եմ և իմ մոտեցումները չեն փոխվել այս երկրի ու քաղաքացու հանդեպ, եթե ցանկություն ունեք ինձ դատապարտելու, ապա գոյություն ունեն համապատասխան կառույցներ, դիմե՛ք և պատրաստ եմ կանգնելու դատարանի առաջ, պատասխան տալու ամեն մի արածիս կամ չարածիս համար, պատրաստ եմ կրելու պատասխանատվություն, եթե որևէ մեղք անձնապես գործել եմ, բայց տեղի- անտեղի մի՛ մեղադրեք, քանի որ դուք սահմանափակում եք իմ գործունեությունը:

Սոց ցանցը դատարան չէ՛, սոց ցանցը հաղորդակցման միջոց է և խնդրում եմ օգտագործեք ինձ հետ որպես հաղորդակցման միջոց: Մի քանի օր առաջ ասեցի, որ անեծքի շերտը բավական է խտացնեք, եթե համարում եք Աստված պետք է ինձ պատժի, ապա թույլ տվե՛ք Աստծուն դա անել և ամեն մեկդ ձեզ Աստված մի՛ համարեք, ես պատրաստ եմ իմ պատիժը կրելու: Ես իմ երկրում երբեք վախեցած չեմ ապրել ու ոչ էլ ամոթով և որքա՜ն էլ ձգտեք ձեր էմոցիաները պարպել՝ ես չեմ վախենալու և չեմ ամաչելու, քանի որ երբեք չեմ եղել բեռ այս հողի վրա:

Հարցին, թե ինչու՞ եմ մնացել «ԻՄ Քայլը» ում, բազմիցս պատասխանել եմ, էլի կասեմ՝ ինձ համար ամենահեշտը դուրս գալն ու խաղաղ ապրելն է ՝ զերծ պատասխանատվությունից, բայց ես պատասխանատու եմ ապրել միշտ, եթե հաղթանակին տեր եմ, ապա պարտությունն էլ է իմը ու ես ինձ համարում եմ պարտված, թեև անձամբ իմ կարողություններվ ամեն ինչ արել եմ հաղթելու համար:

Ցավալին այն է , որ երբ մինչև պատերազմը մի խնդրի կամ բացթողման մասին խոսում էի, կռվով հարց էի լուծում, այդ ժամանակ էլ էին էդ նույն մարդիկ ինձ ասում «դավաճան, ոնց ես քո թիմի խնդիրը բարձրաձայնում», ես չէի պատասխանում, քանի որ միշտ իմ թիմը եղել է իմ ազգը, ոչ թե մի փոքր խումբ և առաջնորդվել եմ իմ «մեծ տան» շահերով, այսօր նույն մարդիկ գոռում են. «դավաճան, ոնց ես մնում այդ թիմում, քեզանից հիասթափվեցինք», ես էլի եմ լռում, քանի որ ոչ թե անհատներին հաճոյանալու կամ հիասթափեցնելու համար եմ գործում, այլ իմ պետության զարգացման:
Համբերե՛ք սիրելիներս, կգա ժամանակ, որ էլ չեմ գործի որևէ տեղ, քանի որ իմ արժեքները հաշտ չեն քաղաքականության արժեքների հետ և մի օր կլքեմ քաղաքականությունը, բայց հիմա շատ գործ ունեմ անելու և անում եմ. պարզապես ձեզ հավելոյալ չզայրացնելու համար, չե՛մ գրում, չե՛մ տեղեկացնում:

Համարե՛ք ինձ ամենամեծ մեղավորը, բայց հանդարտվեք, քանի որ մեր պատերազմը չի ավարտվել ու դեռ շարունակվում է, իսկ ես դեռ գործելու եմ:

Ներեցեք գրառմանս համար , հուսով եմ կհասկանաք:
Այս հարցին այլևս չեմ անդրադառնա, լավ եղեք:
Հարգանքով ՝ Սոֆյա»:

  • Կիսվել: