երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախյան հարցի բանակցային սեղանին կա տարածքային զիջումներ անելու մասին փաստաթողթ․ Դավիթ Շահնազարյան

Արցախյան հարցի բանակցային սեղանին կա տարածքային զիջումներ անելու մասին փաստաթողթ․ Դավիթ Շահնազարյան

Այս իշխանությունները համարում են, որ բանակցային փաստաթուղթը միայն այն է, որը ստորագրված է, բայց այդպես չէ։ Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ։ Այնտեղ խոստումների դիմաց տարածքային զիջումներ անելու մասին է գրված: Այս մասին «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան–քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ ԼՂ-ի ադրբեջանական համայնքի սուբյեկտայնությունը բարձրացնելուն զուգահեռ նվազում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը։
 

«Միամտություն է կարծել, որ այս իշխանությունները սխալ են անում, ո՛չ, այս իշխանությունները շատ ադեկվատ են, ոչ մի սխալ չեն արել, միակ բանը, որ սխալ են անում, դանդաղությունն է․ նրանք դանդաղ են իրականացնում այն ծրագիրը, որն իրագործելու համար եկել են իշխանության։ Պետք է կույր լինել, որ չտեսնել, որ սա դրսից ուղղորդվող իշխանություն է»,– ասաց Շահնազարյանը։

  • Կիսվել: