կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում․ Դավիթ Շահնազարյան

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում․ Դավիթ Շահնազարյան

Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վտանգն էապես մեծացել է։ Այս մասին սյսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:

«Ես չեմ ասում, թե այն վաղը սկսվելու է, սակայն այն կարող է սկսվել ցանկացած պահի: Ինձ համար ակնհայտ է, որ այդ դեպքում ուղղակի անընդունելի պետք է լինի, որ այդ գործողությունները ղեկավարի այս իշխանությունները»,-ասաց նա: 

Շահնազարյանի խոսքերով, Հայաստանում հարցով մտահոգ շրջանակները Ռուսաստանի և մյուսներին պետք է ցույց տան, որ հարցով բանակցող Հայաստանի իշխանությունները ներկայացնում են միայն իրենց տեսակետը, ոչ թե Հայաստանի:

Անդրադառնալով տարածքներ հանձնելուն՝ քաղաքական գործիչը հայտարարեց, որ թեկուզ մեկ գյուղի հանձնումն ընդունելի համարողներն ավելի լավ կլինի գնան ու բնակություն հաստատեն օրինակ Մատաղիսում, որպեսզի կարողանան պատասխանել հարցին՝ արդյո՞ք այս կամ այն տարածքի հանձնումից հետո հնարավոր կլինի ապահովել Արցախի մյուս տարածքների ու բնակչության անվտանգությունը:

  • Կիսվել: