կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախի և Հայաստանի մասին իրավունք չունեն խոսելու այն նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց կողմից գողացված միջոցները չեն ուղղվել Արցախի ու Հայաստանի զարգացմանը․ Փաշինյան

Արցախի և Հայաստանի մասին իրավունք չունեն խոսելու այն նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց կողմից գողացված միջոցները չեն ուղղվել Արցախի ու Հայաստանի զարգացմանը․ Փաշինյան

Արցախի և Հայաստանի մասին իրավունք չունեն խոսելու այն նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց կողմից գողացված միջոցները չեն ուղղվել Արցախի ու Հայաստանի զարգացմանը: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր շատ մարդիկ կան` նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր լալահառաչ ճառեր են ասում Արցախի մասին, Հայաստանի մասին, բայց այդ մարդիկ ունեն միլիոնավոր դոլարների ունեցվածք, և դա հանրահայտ փաստ է: Ես կարծում եմ, որ այդ մարդիկ ո'չ Արցախի, ո'չ Հայաստանի մասին որևէ լալահառաչ ելույթ ունենալու իրավունք չունեն, որովհետև այդ նրանց կողմից գողացված միջոցներն են, որ չեն դարձել ինստիտուտ: Մեր երկրում ինստիտուտների համատարած խնդիր կա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Արցախում և Հայաստանում այդ ինստիտուտները պետք է ստեղծվեին ներդրումների արդյունքում, իսկ այդ ներդրումները տասնյակ տարիներով չեն կատարվել:  

  • Կիսվել: