չորեքշաբթի, հուլիս 17
17 / 7 / 2024
Արցախցիները բոլոր իրավունքներն ունեն մասնակցելու իրենց իսկ նախընտրած շարժմանը. Շահրամանյան

Արցախցիները բոլոր իրավունքներն ունեն մասնակցելու իրենց իսկ նախընտրած շարժմանը. Շահրամանյան

Այսօր դատարանի բակում լրագրող ների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասաց, որ Ստեփանակերտի քաղաքապետին կալանքի տակ պահելն ինքը համարում է քաղաքական հետապնդում` կապված իր կողմից վերջիբ շրջանում Բագրատ Սրբազանի շարժմանը միանալու կամ աջակցելու հետ:

Նա, մասնավորապես, նշեց. «Ուզում եմ նշել, որ արցախցիները, ինչպես նաեւ ՀՀ ցանկացած քաղաքացի, իրավական եւ բարոյական բոլոր իրավունքներն ունեն մասնակցելու իրենց իսկ նախընտրած շարժմանը եւ արտահայտելու իրենց կարծիքը, քանի որ մենք համարում ենք, որ Արցախի քաղաքացիները հանդիսանում են նաեւ ՀՀ քաղաքացիներ, ունեն անձնագրեր, չնայած ՀՀ կառավարությունը համապատախան որոշմամբ մեզ համարել է հատուկ պաշտպանության անձինք»:

Շահրամանյանը նաեւ դատապարտեց նախօրեին տեղի ունեցած ոստիկանական գործողությունները եւ ասաց, որ ոստիկանությունը պետք է զերծ մնա բռնի ուժ կիրառելուց:

  • Կիսվել: