Շահրամանյանը՝ այն մասին, թե ինչպես են ձերբակալել Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել թաքստոցում, ինքը փորձել է տեղափոխվել միակ ճանապարհով, որով այդ պահին հնարավոր էր, և գերեվարվել է Հակարիի կամրջում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցի կողմից տարածված լուրերին, իբր ինքն է տվել Ռուբեն Վարդանյանի կոորդինատները:
Նշենք, որ Շահրամանյանին այսօր դարձյալ կանչել են հարցաքննության:


