հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Արցախ վերադարձող 4 քաղաքացիներ Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածում անհետացել են

Արցախ վերադարձող 4 քաղաքացիներ Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածում անհետացել են

Լրագրող Վաչիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ստացված ահազանգի մասին։ Պարզվում է՝ նոյեմբերի 11-ին Արցախ վերադարձող 4 քաղաքացիները Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածում անհետացել են: Կորած քաղաքացիներից մեկի կինը «Էպիկենտրոն»-ին հայտնել է, որ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված գերիների մասին պատմող տեսանյութում ճանաչել է ամուսնուն:

  • Կիսվել: