կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Առավոտյան հանդիպեցի իմ հայ գործընկերոջ հետ, և մենք քննարկեցինք հաջորդ քայլերը, մենք համագործակցություն ենք հաստատել. Ալիևը՝ իր ու Փաշինյանի մասին

Առավոտյան հանդիպեցի իմ հայ գործընկերոջ հետ, և մենք քննարկեցինք հաջորդ քայլերը, մենք համագործակցություն ենք հաստատել. Ալիևը՝ իր ու Փաշինյանի մասին

Այսօր Աբու Դաբիում «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործում ունեցած իր ներդրման համար։

Ալիևը, մասնավորապես, ասել է. «2025 թվականի օգոստոսի 8-ին նա հյուրընկալեց եռակողմ գագաթնաժողով, որը հանգեցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը և համատեղ հռչակագրի ստորագրմանը։ Նախագահ Թրամփը նույնպես այն ստորագրեց որպես վկա՝ այդպիսով վերջ դնելով ավելի քան երեսուն տարի տևած երկարատև, արյունալի և մահացու հակամարտությանը»։

Նրա խոսքով՝ վերջին վեց ամիսները կարևորագույն նշանակություն են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար։

«Մենք ոչ միայն վերացրինք Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները, այլև սկսեցինք նավթամթերք արտահանել Հայաստան։ Այլ կերպ ասած՝ վերջին վեց ամիսների ընթացքում մենք համագործակցություն ենք հաստատել։ Այժմ մենք ընդլայնում ենք մեր առևտրային հարաբերությունները։ Այսօր առավոտյան ես հանդիպեցի իմ հայ գործընկերոջ հետ, և մենք քննարկեցինք հաջորդ քայլերը»,- ամփոփել է Ալիևը։

 

  • Կիսվել: