Արարատի մարզում 11 հեկտար մակարեսով գյուղատնտեսական շուկա կկառուցվի. Կատարվելու է 4.5 մլն դոլարի ներդրում
2019 թվականի առաջնահերթ լուծում պահանջող 22 ծրագիր է եղել, որը կազմել է 413 միլիոն դրամ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ ներկայացնելով մեկ տարվա աշխատանքները:
Մարզում շինաշխատանքներն ակտիվ եղել, կառավարության ֆինանսավորմամբ բարեկարգվել է Սիս գյուղի ճանապարհը՝ 2,3 կիլոմետր, 4 մանկարպարտեզ է բացվել: Մարզպետն ասաց՝ իրեն գոհացրել են գյուղատնտեսության ոլորտի արդյունքները, մասնավորապես, խաղողի մթերման ծավալները գրեթե կրկանկի ավելացել են:
Ներկայացնելով 2020 թվականին մարզում իրականացվելիք ծրագրերը, մարզպետը տեղեկացրեց, որ Երևան-Երասխ ճանապարհի վրա, Մխչյան գյուղի մոտ գյուղատնտեսական մանրամեծածախ շուկա է բացվելու՝ 11 հա մակերեսով:
Մարզպետն ակնկալում է, որ 4.5 միլիոն դոլարի ներդրում կկատարվի՝ ռուսաստանաբնակ գործարարի կողմից: «Մեզ խոստացել են, որ եկող տարվա առաջին կեսին շուկան բացված կլինի: Գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները կարող են իրացնել իրենց գյուղմթերքը», նշեց մարզպետը:
Գյւողատնտեսական շուկայի տարածքում կգործեն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, նաև՝ հյուրատուն: