չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Արարատի մարզպետը՝ Տիգրանաշենի՝ Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա լինելու մասին

Արարատի մարզպետը՝ Տիգրանաշենի՝ Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա լինելու մասին

Նման հարց չկա և չի էլ լինելու։ Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն անդրադառնալով Տիգրանաշենի՝ Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա դառնալու հարցին:

Դիտակմանը թե համայնքը դատարկվում է՝ մարզպետը պատասխանեց.

«Էս վերջերս Վայքից մարդ էր եկել, որ այնտեղ տուն առնի, գիտե՞ք ինչ գին ասեցին՝ Երևանի գների նման: Տիգրանաշենում մարդիկ ապրում են, բոլոր պայմանները կան այնտեղ ապրելու ու մարդիկ ապրելու են: Մի շահարկեք ադ հարցը: Կարծես մի մասսա լինի, որ անընդհատ մեր հարևաններին ուզում է հուշել, որ այդ հարցը կա»:

Անդրադառնալով Տիգրանաշենում իր առանձնատանը՝ նա տեղեկացրեց, որ ինքն է այդ առանձնատունը կառուցել ու այդ շինարարությունն իր համար 200 հազար դոլար է արժեցել:

«Ես որ սարքել եմ՝ սարքել եմ 1997թ-ին ու ծախսել եմ 200 հազար դոլար փող ու հիմա՝ էլ ծախսելու մտադրություն չունեմ»:  

  • Կիսվել: