չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արարատի մարզպետը չի մեկնաբանում

Արարատի մարզպետը չի մեկնաբանում

Եթե հասնի պիկին, պաշտոնանկ կարվեմ։ Այս մասին այսօր ՔՊ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ իրեն շատ հաճախ են քննադատության ենթարկում:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք նա հետևու՞մ է Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի ՛՛փոխհրաձգություններին՛՛ ինչին ի պատասխան՝ Սարգսյանն ասաց. ՛՛Շատ ուշադիր՛՛։

Հարց հնչեց նաև՝ կապված ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի հայտնի գրառման հետ, որտեղ նա ասում էր, որ ցածր մտավոր ունակություններ ունեցող անձինք չպետք է բարձր պաշտոններ զբաղեցնեն:

Արդյոք իրենց կուսակցությունում կա՞ն նման մարդիկ՝ այս հարցին ի պատասխան՝ մարզպետն ասաց. ՛՛Չեմ մեկնաբանում՛՛։

 

  • Կիսվել: