կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Արարատ Միրզոյանը Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահների հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահների հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանի ու Մուրադ Փափազյանի և բյուրոյի քարտուղար Նադիա Գործունյանի հետ։
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստան-սփյուռք համագործակցությանն ու ֆրանսահայ համայնքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

  • Կիսվել: