շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում վերջին քննարկումները

Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում վերջին քննարկումները

Մայիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում  հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերի։

Քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում վերջին քննարկումները, հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականությունից ու սադրիչ գործողություններից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչը կարևոր գործոն է բանակցություններում առաջընթացի ուղղությամբ: Ընդգծվել է տարածաշրջանում կայունությամբ շահագրգռված դերակատարների կողմից գործուն քայլերի կարևորությունը: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: