կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արարատ Միրզոյանին կրկին վիրահատել են. «Հրապարակ»

Արարատ Միրզոյանին կրկին վիրահատել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երկրորդ վիրահատությունն է տարել, մենք տեղեկացանք, որ ։

Հիշեցնենք․ նոյեմբերի 9-ին՝ Արցախի կապիտուլյացիայի հայտնի հայտարարության ստորագրման գիշերը, բազմաթիվ ցուցարարներ դուրս եկան փողոց, կառավարության եւ ԱԺ  գույքը վնասելուց զատ, նրանք ծեծի ենթարկեցին այդ պահին փողոցում հայտնված Արարատ Միրզոյանին։ Նրա հետ էին նաեւ երեխան ու թիկնապահները, որոնք չկարողացան փրկել իրենց պաշտպանյալին։

Ամբոխը հարձակվեց ԱԺ խոսնակի վրա, որն այդ փաստաթղթի ստորագրողը չէր։ Հետագայում հաղորդեցին, որ հարձակման մասնակիցներից մի քանիսը հայտնաբերվել են եւ ձերբակալվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: