հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Առանց էմոցիաների կընդունեմ ինչպես դրական, այնպես էլ բացասական քվեարկությունը. Շաթիրյան

Առանց էմոցիաների կընդունեմ ինչպես դրական, այնպես էլ բացասական քվեարկությունը. Շաթիրյան

Այսօր ԱԺ Նիստում ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին, ասաց, որ առանց էմոցիայի կընդունի ԱԺ ինչպես դրական, այնպես էլ բացասական քվեարկությունը, բացասականի արդյունքի դեպքում որեւէ ողբերգություն չի տեսնի:

Նշենք, որ Սիմոնյանը հարցրել էր. ՛՛Պատկերացրեք, որ Դուք այստեղ նստած պատգամավորներից մեկն եք, եւ մարդն արդեն երկրորդ անգամ այս ամբիոնից ներկայացնում է իր թեկնածությունը: Դուք առաջին անգամ աջակցում եք նրան, սակայն նա ինչ-ինչ պատճառներով չի կատարում իր պարտականությունները: Արդյոք երկրորդ անգամ կքվեարկեի՞ք նրա օգտին և արդյոք նրա առաջադրումը Ձեր հանդեպ անարգանք չէի՞ք համարի՛՛:

Շարունակելով հարցի պատասխանը՝ Շաթիրյանն ասաց, որ տվյալ դեպքում պատգամավորները գործ ունեն երկու ավտոնոմ պրոցեսների հետ, ուստի ինքը տեղին չի համարում զուգահեռների անցկացումը:

՛՛Ինչո՞ւ, որովհետեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում իմ թեկնածության առաջադրման ժամանակ ես երկար ժամանակ աշխատել եմ դրան նախորդող մարմնում: ՍԴ դատավորի թեկնածուի կարգավիճակին իմ մոտեցումներն էապես տարբերվում են: Ամեն դեպքում, վերջնական որոշումը պետք է կայացնի ԱԺ-ն: Վստահ եմ, որ առանց էմոցիաների կընդունեմ ինչպես դրական, այնպես էլ բացասական քվեարկությունը՛՛,-պարզաբանեց ԴՍ դատավորի թեկնածուն:

  • Կիսվել: