կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին

Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին

Վեհափառ Հայրապետները շարունակում են խորհրդակցությունները։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։

«Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց ժամեր առաջ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին կողմէ հրապարակուած յայտարարութեան գծով՝ Հայաստանէն ներս ստեղծուած կացութեան առնչուած։

Վեհափառ Հայրապետները տեսակէտներու փոխանակում ունեցան Հայաստանը դիմագրաւող ներկայ տագնապներուն շուրջ, մասնաւորաբար Տաւուշի մարզէն ներս ստեղծուած կացութեան լոյսին տակ։ Անոնք որոշեցին շարունակել իրենց խորհրդակցութիւնները՝ շեշտելով հայ եկեղեցւոյ առանցքային դերակատարութիւնը հայ ժողովուրդը ու Հայաստանը յուզող տագնապներու յաղթահարման գծով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: