չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Առաջին դեղաչափով կորոնավիրուսի դեմ պատվաստված է մեծահասակ բնակչության գրեթե 30%-ը ․ Նախարար

Առաջին դեղաչափով կորոնավիրուսի դեմ պատվաստված է մեծահասակ բնակչության գրեթե 30%-ը ․ Նախարար

Հիվանդացության, մահվան դեպքերից խուսափել հնարավոր է միայն պատվաստումների շնորհիվ: Այս մասին ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Պատվաստումներն այն միջոցն են, որոնք ի վերջո երկրներում բերում են իրավիճակի կայունացման, մահվան դեպքերի նվազման և հիվանդանոցային օղակի վրա սարսափելի ճնշման թուլացման: Վիճակագրությունը հստակ է: Որտեղ որ 70 տոկոսից անցնում է պատվաստումների ցուցանիշը, այդ երկրներում հիվանդանոցային օղակի վրա ճնշումը և մահացության դեպքերը կտրուկ նվազում են»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 613 հազար 849 է: Դա մոտավորապես մեծահասակ բնակչության գրեթե 30 տոկոսն է:

«Երկրորդ դեղաչափ ստացել է 276 հազար 948 մարդ: Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև տարբերությունը կապված է նրա հետ, որ պատվաստումների տեմպի մեծացումը հիմնականում տեղի է ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում: Մենք արդեն օրական միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ ենք ունենում»,- ասաց Ավանեսյանը:

  • Կիսվել: