հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Առաջիկա օրերին ծավալները կավելանան. Միրզոյանը` Իրանից Հայաստան հոսքերի մասին

Առաջիկա օրերին ծավալները կավելանան. Միրզոյանը` Իրանից Հայաստան հոսքերի մասին

Առաջիկա օրերին Իրանից Հայաստան մարդկանց հոսքի ծավալները կավելանան։ Այս մասին ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին, թե Իրանում գտնվող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության և նրանց տեղափոխման հետ կապված ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ իշխանությունը։
 
«Ցավալիորեն տեսնում ենք, որ Իրան–Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Մեր մոտեցումն այս հարցին հանրահայտ է ու, ընդհանրապես, մեր տարածաշրջանում մենք խաղաղության մեծ ջատագովն ենք եղել, սակայն տեսնում ենք, որ ոչ բոլոր դեպքերում է դա հաջողվում։ Այս պայմաններում մենք ոչ միայն Իրանում գտնվող մեր հայրենակիցների, այլև այլ երկրներում գտնվող քաղաքացիների հումանիտար հարցերի մասին ենք խոսում, փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների քաղաքացիների տարհանման, ապաստան տալու, օգտակար լինելու հարցերում։ Ինչպես հասկանում եք, առաջիկա օրերին ծավալները կավելանան»,– հայտարարեց Միրզոյանը։

  • Կիսվել: