չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Առաջիկա 5 տարիների մեր ծրագրերը գյուղատնտեսության համախառն արտադրանքի 50-60 տոկոսով ավելացում են ներառում. Քերոբյան

Առաջիկա 5 տարիների մեր ծրագրերը գյուղատնտեսության համախառն արտադրանքի 50-60 տոկոսով ավելացում են ներառում. Քերոբյան

Գյուղատնտեսության տեսակարար կշիռը, ըստ մեր քաղաքականության, ՀՆԱ-ի ընդհանուր ցուցանիշում անխուսափելիորեն կնվազի։ Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Դա, նրա խոսքով, պայմանավորված կլինի նրանով, որ տնտեսության մյուս ճյուղերը կաճեն։ «Բայց դա չի նշանակում, որ գյուղատնտեսությունը պակաս կարեւոր կդառնա։ Գյուղատնտեսությունը տնտեսության կարեւորագույն ճյուղերից է, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ, եւ մենք պետք է ամեն ինչ անենք գյուղացիների կենսամակարդակը բարելավելու համար։ Առաջիկա 5 տարիների մեր ծրագրերը գյուղատնտեսության համախառն արտադրանքի 50-60 տոկոսով ավելացում են ներառում, ինչն իր ազդեցությունը կունենա երկրի ՀՆԱ-ի վրա»,- ասաց նա։

  • Կիսվել: