ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սերգեյ Մովսիսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

Սերգեյ Մովսիսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

Կառավարության որոշմամբ  Արագածոտնի մարզպետի պաշտոնում Ռազմիկ Պետրոսյանին փոխարինեց Սերգեյ Մովսիսյանը:

Մովսիսյանն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր: Հունվարի 4-ին Սերգեյ Մովսիսյանը և նույն խմբակցությունից Սեդրակ Թևոնյանը մանդատները վայր էին դրել: 

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ռազմիկ Պետրոսյանն ազատվել էր Արագածոտնի մարզպետի պաշտոնից: 

«Մեծարգո՛ վարչապետ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ վստահության համար և վստահեցնում եմ Ձեզ, որ անելու եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ Ձեր և մեր Արագածոտնի ժողովրդի սպասելիքները»,- ասաց նորանշանակ մարզպետը:

Նշենք, որ Արագածոտնի մարզպետի հրաժարականը պայմանավորված է կեղծ դիպլամի ներկայացմամբ։ Նման իրավ

Ըստ ԶԼՄ-ների նման իրավիճակ է ստեղծվել նաև Սյունիքի մարզում, քանզի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էլ է կեղծ դիպլոմ ներկայացրել։

  • Կիսվել: