երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արագածոտնի  և Վայոց Ձորի որոշ ճանապարհներին առկա է մառախուղ․ Լարսը բաց է

Արագածոտնի և Վայոց Ձորի որոշ ճանապարհներին առկա է մառախուղ․ Լարսը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում և Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին առկա է մառախուղ:

 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

  • Կիսվել: